14-ամյա Սաթենիկ Գևորգյանի հիանալի ելույթը «Ты супер» նախագծում. նա անցավ հաջորդ փուլ (տեսանյութ)
14-ամյա Սաթենիկ Գևորգյանը, որն ապրում է Գյումրիի մանկատանը, հերթական անգամ հիացրեց ժյուրիի անդամներին НТВ-ով ցուցադրվող «Ты супер» միջազգային երաժշտական նախագծի նոր փուլում: Այս անգամ նա կատարեց Իգոր Սարուխանովի «Скрип Колеса» երգը: Ժյուրին գոհ մնաց հայուհու ելույթից, իսկ վերջում նրա հետ երգում էր անձամբ Իգոր Սարուխանովը: