ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է Սիրիայի հարցով ՌԴ բանաձևը
ՌԴ բանաձևը, որը կոչ էր անում դադարեցնել Սիրիայի դեմ ագրեսիան, չի ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բանաձևի նախագիծը աջակցել էին երեք երկիր. Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան: 8 երկիր դեմ են քվեարկել, որոնց թվում էին Սիրիայի դեմ հարվածն իրականացրած ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք ԱԽ-ում վետոյի իրավունք ունեն: Եվս չորս երկիր, այդ թվում՝ Ղազախստանը, ձեռնպահ են մնացել:
Փաստաթղթում Ռուսաստանը առաջարկել էր «դատապարտել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիան Սիրիայի դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտումով»: Նախագծի հեղինակները պահանջում էին, որպեսզի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները անհապաղ դադարեցնեին ագրեսիան և պայմաններ ստեղծել՝ Դումայում քիմական հարձակման մասին փաստերը ուսումնասիրող առաքելության աշխատանքը ապահովելու համար:
Հիշեցնենք՝ նիստը հրավիրվել էր ՌԴ նախաձեռնությամբ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հրթիռակոծումից հետո: