Մի քանի հետաքրքիր փաստ սիրիական թեմայով
Սիրիական թեմայով զուտ մի քանի հետաքրքիր փաստ գրեմ, դուք ձեր համար իմացեք՝
«Դիկտատորին» պատժելու նպատակով ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Բրիտանիան ռմբակոծել են Դամասկոսը: Բոլոր երեք երկրների ղեկավարները բարձրագույն մակարդակով ընդունել են իրենց դաշնակից Սաուդյան Արաբիայի արքայազնին: Ով չգիտի, ասեմ՝ Սաուդյան Արաբյան ժողովրդավարության փարոսն է մերձավոր արևելքում:
ԱՄՆ-ն հայտնում է, որ Սիրիական ՀՕՊ-ը 13 հրթիռ է չեզոքացրել: ՌԴ-ն ասում է, որ 76 հատ են չեզոքացրել: Իրականությունը երևի մեջտեղներն ա: Ինչը վատ արդյունք չի Սիրիայի համար ու շատ վատ արդյունք է ՌԴ-ի համար:
Այսօր պիտի սկսեր քիմիական զենքի կիրառման փորձագետների առաքելությունը Սիրիա: Նրանք պետք է ուսումնասիրեին ենթադրվող հանցագործության վայրը և Սիրիական գիտահետազոտական կենտրոնները: Առնվազն կենտրոնները նրանք այլևս չեն կարողանա հետազոտել, քանի որ հենց դրանք են հրթիռակոծվել այս գիշեր:
Լիբանանում երեք շաբաթից ընտրություններ են, ու էս ամենից հետո գրեթե կասկած չկա, որ իրանական Հեզբոլան էլ ավելի շատ քվե է ստանալու: Սակայն ոչ Հեզբոլան, ոչ էլ պաղեստինական Համասը երբեք չեն ճանաչվի որպես լեգիտիմ իշխանություն, որովհետև տենց:
Իրանը բռնել, հեռուստատեսությամբ ցույց է տվել իր զոհված զինվորների մանկահասակ երեխաներին, որոնց առջև արտասվում էին զինվորների զինակիցները: Էս կարգի ակցիաները ձևի համար չեն անում, բնակչությանը պատերազմի են պատրաստում:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: