Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը
Հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը (իսկական անունը` Յան Թոմաշ Ֆորման) մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է չեխական STC հեռուստաընկերությունը։
86 տարեկանում վախճանված ռեժիսորը հայտնի է իր «Թռիչք կկվի բնի վրայով», «Ամադեուս», «Վալմոն» և այլ ֆիլմերով։
Միլոշ Ֆորմանն ԱՄՆ էր տեղափոխվել 1968 թվականին Չեխոսլովակիայից։ Նա իր ֆիլմերի համար արժանացել է երկու «Օսկարի», երեք «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի։
Ֆորմանը երեք անգամ է ամուսնացել։ Առաջին կինը դերասանուհի Յանա Բրեյխովան է, երկրորդը` դերասանուհի Վերա Կրեսադլովան, երրորդը` Մարտինա Ֆորմանը։