Ամենանեղ տունը (լուսանկարներ)
“WolaArt”-ը փառատոնի ժամանակ ներկայացրել է ամենանեղ տունը: Թվում է, թե նման բան հնարավոր չէ պատկերացնել, և նման տան մեջ հնարավոր չէ ապրել, սակայն դա թյուր կարծիք է:
Այն գրավել է շատ մարդկանց ուշադրությունը: Այս նեղ տունը կառուցվել է Վարշավայում: Նրա լայնությունը 122 սանտիմետր է, իսկ ամենանեղ հատվածը 72 սանտիմետր: Այն ոչ միայն ապրելու համար է, այլ նաև ստեղծագործելու: Նրա առաջին բնակիչը եղել է իսրայելցի նկարիչ: