Իրանի առաջնորդը հանցագործ է անվանել ԱՄՆ-ի‚ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քննադատել է արևմտյան երկրներին Սիրիային մասսայական հրթռիային հարվածներ հասցնելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
ԱՄՆ-ի‚ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանցագործներ են: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Սիրիայի վրա հրթիռային հարվածներից հետ:
«Սիրիայի վրա հարձակումը հանցագործություն է‚ իսկ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են»‚- Խամենեիի խոսքերը մեջբերում է «Tasnim» գործակալությունը: