Ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ասի. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փոստանջյանի կողմից իրեն «հաճախորդ» անվանելու մասին
Դա իր տեսակետն էլ, ես էլ ունեմ իմ տեսակետը , բայց չեմ ասի: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց դիտարկմանը, որ իր կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանն իրեն անվանել է «Բաղրամյան 26-ի հաճախորդ»:
«Շնորհակալություն եմ ասում և բարին եմ մաղթում, Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ ունի քաղաքացիական իրավունքների համար պայքարում: Եվ եթե դա իր տեսակետն էլ, ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ասի»,- ասաց նա:
Նշենք, որ ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սրան արձագանքել էր, որ նման կերպ արտահայտվելով, Րաֆֆի Հովհհանիսյանը բացահայտեց, որ ինքը Բաղրամյան 26-ի «հաճախորդ է»: