ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում. Պուտին
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով‚ որ նիստի գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունների քննարկումը Սիրիայի նկատմամբ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Սիրիայի շուրջ իրավիճակի ներկայիս սրացումը միջազգային հարաբերությունների ողջ համակարգի վրա ավերիչ ազդեցություն է ունենում: Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունները քննարկելու համար»‚- նշվում է Պուտինի հայտարարությայն մեջ:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը‚ ամերիկյան իշխանություններն առանց այդ էլ պատասխանատվություն են կրում Հարավսլավիայի‚ Իրաքի‚ Լիբիայի «արյունալի կոտորածի» համար: Համենայնն դեպս Սիրիայի վրա նոր հարվածը կարող է խորացնել հումանիտար աղետը: