Պուտինն արձագանքել է Սիրիայի դեմ հարձակմանը և մեղադրել ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը‚ առանց Անվտանգության խորհրդի սանկցիայի: Այս մասին նշվում է ՌԴ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ:
«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների աջակցությամբ հարված է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության ռազմական ուժերի և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի‚ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը‚ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները‚ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ‚ որն ահաբեկչության դեմ պայքարի եզրին է»‚- նշել է Պուտինը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ժողովրդին‚ և իր կոչում հայտնել էր Սիրիային հարվածներ հասցնելու մասին‚ որի փաստը հաստատել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: