ԱՄՆ-ն չի ցանկանում ոչնչացնել Ասադին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԱՄՆ-ի‚ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերի հրթիռային հարվածների նպատակը չէ: Այս մասին Պենտագոնում արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարը պատասխանել է այն հարցին‚ թե արդյոք արևմտյան ուժերը փորձել են ոչնչացնել սիրիացի առաջնորդին ապրիլի 14-ի հարվածների ժամանակ:
«Թիրախներն ընտրվել են բացառապես այնպես‚ որ թուլացնեն սիրիական ռազմական մեքենաների՝ քիմիական զենք ստեղծելու հնարավորությունները: Թիրախների այս ցանկն ընդլայնելու փորձ չի եղել»‚- հայտնել է նա: