Սպիտակ տունը հայտնել է՝ որն է Թրամփի ամենամեծ ձեռքբերումը
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է‚ որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամեծ ձեռքբերումն է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Սանդերսի խոսքով՝ իր պաշտոնից Քոմիի հեռանալը կմտնի պատմության մեջ: Նա նշել է‚ որ նախկին ղեկավարին հիշում են որպես «իր հեղինակությունը սևացրած քաղաքական գործիչ»:
«Ամերիկացի ժողովուրդը տեսնում է մարդու ստոր սուտը‚ որում ինքն է խոստովանել‚ որ ինֆորմացիայի արտահոսքի աղբոյւր է»‚- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք‚ որ Ջեյմս Քոմին իր գրքում Թրամփին ստախոս է անվանել և նրան մաֆիոզիի հետ համեմատել‚ ով հավատարմության երդում է պահանջում: