Արևմուտքը Սիրիային մեկ ժամից ավելի հարվածներ էր հասցնում. ՌԴ ՊՆ
Սիրիային հրթիռային հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի ինքնաթիռները և նավերը՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի հետ միասին‚ հարվածները տեղացել են Մոսկվայի ժամանակով 3:42-ից մինչև 5:10: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք‚ որ Սիրիայի դեմ ռազմական գործողության ընթացքում հայտնի դարձավ Վաշինգտոնի ժամով 21:00-ին‚ Մոսկվայի ժամով՝ 4:00-ին: Դրան մասնակցել են ԱՄՆ-ն‚ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են‚ որ հարվածները շարունակվել են 50 րոպե:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է‚ որ Ֆրանսիան ռուսական կողմին նախազգուշացրել է Սիրիայում սպասվելիք հարվածների մասին: