Պորոշենկոն Պուտինին «դու»-ով է դիմել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «դու»-ով է դիմել‚ երբ քննադատել է ռուս առաջնորդի ցանկության բացակայությունը Դոնբաս խաղաղապահների ժամանման հարցով: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Պորոշենկոյի կայքին:
«Եվ դու չես կարող‚ հարգելի պարոն Պուտին‚ կամ անհարգելի‚ բացատրել աշխարհին‚ թե ինչու ես դու դեմ Դոնբաս խաղաղապահ ուժերի մուտքին»‚- ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդը բացահայտել էր Դոնբասում գործողությունների ձևաչափի փոփոխության օրը: Նա նաև ավելի վաղ համարել էր‚ որ Ռուսաստանին պետք է զրկել ՄԱԿ-ում վետոյի իրավունքից‚ քանի որ ռուսական կողմը‚ Պորոշենկոյի կարծիքով‚ հաճախ հանդես է գալիս ագրեսորի դերում: