Հրապարակվել է Դամասկոսին ԱՄՆ-ի‚ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հրթիռային հարվածներ հասցնելու տեսանյութը
«Twitter»-ում հրապարակվել է Դամասկոսին ԱՄՆ-ի‚ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածներ հասցնելու տեսանյութը:
Ձայնագրությունում երևում են կարմիր լույսերը‚ որոնք ուղեկցվում են հզոր ձայնով:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր տվել սիրիական տարածքում հրթիռային հարվածներ տալու մասին՝ ի պատասխան Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր օգտագործման դեպքի: Նրան էին միացել նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
«Reuters»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել «Tomahawk» թևավոր հրթիռներով:
Հարձակումից հետո հայտարարությամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը նախազգուշացրել է‚ որ երկրների գործողություններն առանց հետևանքների չեն մնա: