Աղջիկ լինելու համար ես շատ բարի եմ… . Արսեն Սաֆարյան
Operativ.am-ի բլից հարցերին պատասխանում է հայտնի և սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը:
36-ամյա երգիչը մասնակցել է բազում մրցույթների, արժանացել մրցանակների՝ «Ոսկե քնար», «Տարվա հիթ» (2004թ.), «Հատուկ մրցանակ» և այլն: Նշենք, որ 2003 թվականին նա ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ»…
-Երեք բառով ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:
-Դա անհամեստություն կլինի…
-Սովորաբար ինչի՞ մասին եք մտածում քնելուց առաջ:
-Լավ քնելու:
-Հաճա՞խ եք աղոթում:
-…Ոչ, ցավոք:
-Կա՞ որևէ կարգախոս, որով առաջնորդվում եք:
-Ամեն ինչ լավ կլինի:
-Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կցանկանայիք:
-Մարդ կոչվելու համար դիպլոմ տրվեր:
-Երբևէ արե՞լ եք որևէ քայլ, որի համար զղջում եք:
-Իհարկե, ես էլ ունեմ մեղք գործելու իրավունք:
-Կցանկանայի՞ք աղջիկ ծնվել :
-Աղջիկ լինելու համար ես շատ բարի եմ…
-Չսիրած արտահայտություն, որ հաճախ եք լսում մարդկանցից…
-Հարց չկա և դու պրոբլեմ չունես…բայց միշտ պարզվում է, որ հարց էլ կա, պրոբլեմ էլ:
-Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում:
-Հանգի՜ստ հանգիստ:
-Տարվա եղանակներից ո՞րն եք ամենից շատ սիրում:
-Ուրախ եղանակը:
-Հայտնի խոսքն ասում է. «Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը»… : Իսկ Դուք ի՞նչ կասեք:
-Աշխարհում չկա ավելի քաղցր ոչինչ, քան սիրելիի ամեն ինչը…
-Հաճա՞խ եք խորհում ապագայի մասին:
-Ոչ, գերադասում եմ ապրել երջանիկ ներկայով:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը