Ռուսաստանն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Այդ ամենի հետևում կանգնած են այն պետության հատուկ ծառայությունները, որը կանգնած է հակառուսական արշավի առաջին շարքերում»,- ընդգծել է Լավրովը:
Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների խումբը:
«Այդ խումբը, իմ կարծիքով, Դամասկոս կհասնի վաղն առավոտյան, և մենք հույս ունենք, որ նրանք առանց դանդաղելու Դումա կմեկնեն, որտեղ քիմիական զենքի, քլորի կիրառման որևէ ապացույց այդ տարածքները հետախուզած մեր մասնագետները չեն հայտնաբերել»: