Ուֆայում ողբերգական դեպքի հետևանքով Անի Պետրոսյանը կորցրել է իր ամուսնուն և հորը (տեսանյութ)
Ուֆայի ռեստորանում ապրիլի 13-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով Հայաստանից աշխատելու նպատակով իր ընտանիքի հետ Ուֆա քաղաք տեղափոխված Անի Պետրոսյանը կորցրել է ամուսնուն և հորը, որոնք նույն հերթափոխով բրիգադում էլեկտրիկ էին աշխատում: Կինը երեք երեխա ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Ուֆա քաղաքում դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Նախնական տվյալներով՝ տղամարդիկ թունավորվել են շմոլ գազից: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ բոլոր աշխատակիցներն առանց դիմակների էին և համապատասխան հանդերձանքի:
Տեղում շարունակում են աշխատել քննիչները, տարածքը շրջափակված է, զոհվածների հարազատները հարցաքննվում են: