Հարգելիներս հիշեք, ժողովուրդը մենակ Էլեկտրիկ Երևանն է ուզել, հասել է արդյունքի ու հաղթել է
Մեկը հելնում, սաղին բարևելով ֆռֆռում, մարդա հավաքում փոշիացնում ու ասում է` "Ժողովուրդն է սա ուզում, ժողովրդի համար եմ անում":
Մյուսը հելնում է` եքա տարածք փակում, զինված հարձակում անում, մարդ-մուրդ սպանում, լիքը մարդկանց կյանքտ վտանգի տակ դնում, լիքը երեխայի որբ սարքում ու բարձր գոռում է` "Թե բա սա ժողովրդի համար եմ անում, ժողովուրդն էր սենց ուզում":
Հիմա էլ հելել են ցելի կենտրոն են արգելափակել, մարդիկ չեն կարում տուն գնան, իրենք մի քանի հոգով գետնին նստել են ու թե բա` "Ժողովուրդն է սա ուզում, դրա համար ենք անում, հո մեր համար չենք անում, սաղ ժողովրդի համար":
Հարգելիներս հիշեք, ժողովուրդը մենակ Էլեկտրիկ Երևանն է ուզել ու հասել է արդյունքի ու հաղթել է, իսկ մնացածդ ստանդարտդ խոսքերով նույն բանն եք անում:
Հ.Գ. Եթե ժողովրդի համար է, բա ինչի էիք քննարկումը մի 15 հոգով թաքնվել կամաց անում: Բա գոնե տեղ հավաքված ժողովրդին մարդատեղ դնեիք ու էտ ժողովրդի հետ քննարկեիք ձեր հետագա քայլերը, ոչ թե 15 հոգով:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք: