Նիկոլ Փաշինյանի ամբիցիաները կործանեցին և քաղաքական դիակ դարձրեցին ԵԼՔ դաշինքը
Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, ճիշտ կանեն իրենց քաղաքական դեմագոգ գործընկերոջը` մանդատը վայր դնելու պահանջ ներկայացնեն:
Հարգելիներս,Նիկոլ Փաշինյանի ամբիցիաները կործանեցին և քաղաքական դիակ դարձրեցին ԵԼՔ դաշինքը:Նա ունակ չեղավ արժանի գնահատել Արամ Սարգսյանի քաղաքական փոձառությունն ու Էդմոն Մարուքյանի քաղաքական մրցունակությունն ու կայացվածությունը:
Ես ավելի քան վստահ եմ,որ վերջին ժամանակներում Հանրապետություն և Լուսավոր Հայաստան կուսակցությունների պատգամավորների դեմ վարվող քաղաքականությունը` քննադատությունները և զրպարտանքի փորձերը, հենց Փաշինյանի պատվերն են եղել:
Նիկոլ Փաշինյանը,անվստահելի գործընկեր լինելով, դեռ քաղաքապես այդքան հասում չէր,որ կարողանար դաշինքի մաս կազմել և ճիշտ դերակատարում ունենար դաշինքում:
Անի Կարապետյան-Սահրադյան. Ֆեյսբուք: