Վրացի «օրենքով գողի» սպանության գործով հայ է ձերբակալվել
Անթալիայում օրեր առաջ վրացի «օրենքով գող» Գայոզ Զվիադաձեի (Գիա Քութաիսցի) սպանության գործով թուրքական ոստիկանությունը 6 կասկածյալի է ձերբակալել։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Անթալիայի ոստիկանությունը Գայոզ Զվիադաձեի սպանության գործով ձերբակալություններ է իրականացրել։ Ձերբակալվածների մեջ են ազգությամբ ռուսներ, վրացիներ և հայ։
Ձերբակալվածները բժշկական ստուգումից հետո ներկայացվել են դատարան։
Նշենք, որ օրեր առաջ Անթալիայի Քեմեր քաղաքում զբոսնելու ժամանակ Գայոզ Զվիադաձեն ենթարկվել էր զինված հարձակման և տեղում մահացել։