Եթե արտադրանքը մերն է‚ այն կարելի է փողի վերածել ամեն ինչի‚ անգամ արդուկի միջոցով. Արթուր Ջանիբեկյան (լուսանկարներ)
«ТНТ» հեռուստաընկերության և «Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը հարցազրույց է տվել «Adindex»-ին‚ որում անդրադարձել է եթերային վարկանիշին‚ հեռուստաընկերություններում կիրառվող նոր տեխնոլոգիաներին և այլ հարցերի:
-Դուք համացանցում տեղադրում եք սերիալների և շոուների նոր էպիզոդները եթեր հեռարձակվելուց անմիջապես հետո: Արդյո՞ք թարմ կոնտենտին հասանելիություն ունենալը չի իջեցնում եթերի վարկանիշն այն դեպքում‚ երբ մեր հեռուստաընկերությունների տնտեսությունը կապվել է եթերային կրկնություններին:
-Ինչ-որ պահի հանդիսատեսի կոնտակտը՝ թե համացանցում‚ թե հեռուստատեսությունում‚ գնի տեսանկյունից նույնը կլինի‚ դրա համար մեզ համար ինչ տարբերություն՝ իջնո՞ւմ են եթերային վարկանիշները‚ թե՞ ոչ: Մարդիկ դիտում են մեր արտադրանքը‚ իսկ թե որտեղ‚ կարևոր չէ: Համացանցում վերանում է ժամանակի հանդեպ ունեցած կապվածությունը և կոնտրծրագրավորման անհրաժեշտությունը: Եթե մենք լավ արտադրանք ունենք‚ դուք այն անգամ ինքնաթիռում կդիտեք: Ինքնաթիռում դիտելով՝ միևնույնն է‚ կվճարեք նույն գումարը: Դրա համար «ТНТ» հեռուստաընկերության ռազմավարությունը՝ աշխատել սեփական ընկերություններով‚ իրեն արդարացրեց: Այդպես մեզ է պատկանում շուկայի ամենաարժեքավոր բանը՝ լավ‚ ստեղծագործ մարդկանց աշխատանքը‚ առաջին հերթին՝ պրոդյուսերների: Եվ այսպիսով մենք ստեղծում ենք արտադրանք‚ որն առաջին հայացքից թվում է‚ թե շատ թանկ է արժենում‚ սակայն եթե արտադրանքը մերն է‚ այն կարելի է փողի վերածել ամեն ինչի‚ անգամ արդուկի միջոցով:
-Ի՞նչ եք կարծում‚ կարո՞ղ է արդյոք վիդեոկոնտենտ արտադրողն իր արտադրանքը փողի վերածել առանց հեռուստաընկերությունների և եթերային հեռուստատեսության օգնության:
-Դեռևս առանց հեռուստատեսության սեփական գումարները վերադարձնելն անհնար է: Սակայն այդ օրը գնալով ավելի ու ավելի մոտ է‚ այն անպայման կգա: Օրինակ‚ Վալերա Ֆյոդորովիչը և Եվգենի Նիկիշովը Սաշա Ցեկալոյի ստուդիայի հետ համատեղ «Գոգոլ» նախագիծն են արել: Դա Ռուսաստանում առաջին սերիալն է‚ որը դուրս է եկել կինովարձույթի շուկա: Երեք մասերից առաջինը մեծ գումար հավաքեց‚ երկրորդը կթողարկվի ապրիլին: Ներդրումների մեծ մասը սկսում է վերադառնալ: Եվ երեք մասերից ստացած եկամուտը շատ հնարավոր է՝ զրոյացնի դրանք: Դա նշանակում է‚ որ եթե անգամ «Գոգոլը» չհեռարձակեն հեռուստատեսությամբ‚ այդ գումարները կվերադառնան կինոթատրոնների միջոցով‚ իհարկե‚ «Գազպրոմ մեդիա»-ի գովազդային հնարավորությունների և առաջխաղացման օգնությամբ: