Վերա Բրեժնևան համերգի ժամանակ ընկել է (տեսանյութ)
Ռուս երգչուհի Վերա Բրեժնևան Մոսկվայում համերգի ժամանակ ընկել է: Տեսագրությունը հրապարակել է «Комсомольская правда»-ն:
Երգչուհին կատարում էր «Близкие люди» երգը: Նա որոշել է իջնել հանդիսատեսի դահլիճ և իջնելով՝ ընկել է բեմի տակ: Թիկնապահն օգնել է Բրեժնևային բարձրանալ‚ և նա շարունակել է երգը:
«Միշտ չէ հեշտ արտիստի ճանապարհը»‚- մեկնաբանել է երգչուհին պատահարը: