Պուտինն այլընտրանք չունի. Քադիրովն առաջարկում է երկարացնել նախագահական պաշտոնավարման ժամկետը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կարծում է‚ որ այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այլընտրանք չկա‚ և դրա համար պետք է մտածել պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը երկու անգամից ավել երկարացնելու մասին: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Քանի դեռ ներկայիս նախագահն առողջ է‚ մենք չպետք է մտածենք պետության այլ ղեկավարի մասին: Այսպիսին է իմ անձնական տեսակետը‚ և ես այն չեմ փոխում: Այժմ Պուտինն այլընտրանք չունի»‚- նշել է Քադիրովը լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Դրա համար ես կարծում եմ‚ որ մենք կարող ենք որոշում ընդունել պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը երկարացնելու մասին՝ չսահմանափակվելով երկուսով»‚- նշել է նա: