ԵՄ դեսպանը Ռուսաստան է վերադարձել
Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը Մոսկվա է վերադարձել Բրյուսելում խորհրդակցություններից հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության մամուլի քարտուղար Լուցա Կադարը հայտնել է. «Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար‚ դեսպան Մարկուս Էդերերը Ռուսաստան է վերադարձել Բրյուսելում խորհրդակցություններն ավարտելուց հետո»:
Դեսպան Էդերերը մարտի վերջին Բրյուսել էր կանչվել խորհրդակցության այն բանից հետո‚ երբ ԵՄ գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել էին «Սկրիպալի գործով» ստեղծված իրավիճակի շուրջ քայլեր ձեռնարկելու մասին: