Արքայազն Ուիլյամը պատահաբար նշել է ապագա երեխայի սեռը
Արքայազն Ուիլյամը շուտով հայր կդառնա երրորդ անգամ: Բնականաբար‚ բոլորին հետաքրքիր է‚ թե ինչ սեռ ունի նրանց ապագա երեխան: Այս մասին գրում է Life.ru-ն:
Օրերս Ուիլյամն այցելել էր «Sky Bet Championship»-ի հանդիպմանը «Villa Park»-ում‚ որտեղ բացեց բոլոր խաղաքարտերն իր հայրության մասին: Խաղից հետո արքայազն Ուիլյամը բարձր տրամադրություն է ունեցել և զգացմունքների ազդեցության տակ խոսել է մամուլի հետ:
Լրագրողներից մեկը որոշել է օգտվել առիթից և հարցնել երրորդ երեխայի անունը‚ ով պետք է շուտով ծնվի:
Արքայազնը հայտնել է‚ որ կպնդի‚ որ երեխայի անունը Ջեք լինի: Վայրկյաններ անց Ուիլյամը նյարդայնացել է և արագ դուրս եկել իրավիճակից. «Կամ էլ Ջեկի»‚- հավելել է արքայազնը‚ երբ հասկացել է‚ որ ավել բան է ասել: