Թրամփն արտաամուսնական երեխա ունի. ԶԼՄ-ներ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արտաամուսնական երեխա ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The New York Post»-ին‚ որը վկայակոչում է Նյու Յորքում «Trump World Tower» բնակելի համալիրի նախկին դռնապան Դինո Սաջուդինի խոսքերը:
Ունեցած տվյալներով՝ «National Enquirer»-ը նրան 30 000 դոլար է վճարել այս տեղեկությունը հրապարակել համաձայնելու համար‚ սակայն տեղեկությունն այդպես էլ չի հաղորդվել: Պայմանագրի համաձայն՝ Սաջուդինը ստիպված կլիներ 1 միլիոն դոլար վճարել‚ եթե նա պատմեր պայմանավորվածության մասին կամ երեխայի մասին մեկ ուրիշին:
«Այսօր ես արթնացա և իմացա‚ որ մեր գաղտնի համաձայնությունը «American Media Inc» ընկերության հետ‚ որը կապ ունի նախագահ Թրամփի հետ‚ հայտնվել է մամուլում»‚- նշել է նա:
Նա հավելել է‚ որ համալիրում աշխատելու ժամանակ նրան հրահանգել էին չքննարկել ղեկավարի հետ ունեցած կապը: Հաղորդվում է‚ որ կինը հերքում է‚ որ սիրավեպ է ունեցել Թրամփի հետ: