Անկարայի դատախազությունը պահանջել է Կարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից
Անկարայի դատախազությունը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 8 պատգամավորների անձեռնխելությունից զրկելու պահանջ է ներկայացրել Արդարադատության նախարարություն։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը քրդական կուսակցության 8 պատգամավորների, որոնց մեջ է նաև Կարո Փայլանը, մեղադրում է թուրք ազգին, Թուրքիայի նախագահին վիրավորելու և «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեջ։
Մասնավորապես՝ Կարո Փայլանին պատրաստվում են մեղադրանք առաջադրել 2017 թվականին Կանադայում հարցազրույցներից մեկում կատարած հայտարարությունների առիթով: Նա մեղադրվում է թուրք ազգին և Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ։