Թրամփի կարծիքով Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը «հիանալի» կլինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ իր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ «հիանալի» կլինի:
«Հենց հիմա նշանակվում են իմ և Կիմ Չեն Ինի հանդիպումները: Կարծում եմ՝ դա հիանալի կլինի: Կարծում եմ՝ մենք հանդիպմանը կժամանենք մեծ հարգանքով և տեսնենք, թե ինչ կլինի»: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ ներկայացնելով Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփի հայտարարությունը:
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ Թրամփը համաձայնել է գագաթնաժողով անցկացնել Կիմ Չեն Ինի հետ և առաջնորդների հանդիպումը կկայանա մինչ մայիս: