«Пусть говорят» հաղորդումը դիտելուց հետո վատացել է Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է «Пусть говорят» հեռուստահաղորդման երկու թողարկումը նայելուց հետո: Հաղորդումներին մասնակցել է նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցըմբալյուկ-Ռոմանովսկայան: Ռուսական առաջին ալիքի լրագորղները փորձել են հարցազրույց վերցնել դերասանից, բայց նրա մտերիմները խոչընդոտել են: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Հաղորդումը նայելուց հետո բարձրացել է Ջիգարխանյանի ճնշումը, ավելացել են արյան մեջ շաքարի պարունակության ցուցիչները: Հաղորդումը նա անվանել է խայտառակություն և գռեհկություն: Նրան զայրացրել է կողմնակի մարդկանց կողմից ստուդիայում իր կյանքի քննարկումը:
Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: