Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ի գերակա խնդիրն Է համարել ուժային պոտենցիալի ամրապնդումը
ավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել Է, որ կազմակերպության գերակա խնդիրը ուժային պոտենցիալի ամրապնդումն Է: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով ՀԱՊԿ-ի կայքին:
«Մեզ համար գերակա խնդիր Է ՀԱՊԿ-ի ուժային պոտենցիալի հետագա ամրապնդումը:
Հավաքական ուժերի մարտական հնարավորությունների ընդլայնումից բացի, ՀԱՊԿ-ն ուշադրությունը կենտրոնացնելու Է հակաահաբեկչական խնդիրների լուծման հմտությունների զարգացման վրա»,-ասել Է Խաչատուրովը՝ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Ինչպես ճշտել Է Խաչատուրովը, ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մարտական հնարավորությունների ընդլայնումը պլանավորվում Է իրականացնել մարտական ուսուցման օպտիմալացման, զենքի, ռազմական ու հատուկ տեխնիկայի առաջավոր նմուշներով հանդերձման, կառավարման համակարգերի կատարելագործման և համակողմանի ապահովման հաշվին: Խաչատուրովը նաև կարևորել Է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումների անցկացումը: