Քիմ Քարդաշյանն ու նրա մայրը համոզում են Քլոեին լքել Թրիստանին՝ նրա դավաճանությունների պատճառով
Քիմ Քարդաշյանի Instagram-ը լի է բիկինիով լողափնյա լուսանկարներով, բայց իրականում 37-ամյա հեռուստաաստղը իր մոր՝ Քրիս Ջենների հետ Քլիվլենդ է մեկնել՝ Քլոեի մոտ։
Քլոեն հիմա Քլիվլենդում է, ուր նա մեկնել էր աջակցելու Թրիստանին նրա թիմի խաղի ժամանակ, սակայն սկանդալից հետո հայուհին այլևս չի ուզում տեսնել իր բոյֆրենդին։
Page Six-ը գրում է, որ ամբողջ ընտանիքը համոզում է հղի Քլոեին լքել բասկետբոլիստին։
«Սա մղձավանջ է Քլոեի համար։ Նա հիմա սարսափելի վիճակում է։ Քրիսն արդեն ժամանել է, իսկ Քիմն ու Քորթնին դեռ ճանապարհին են։ Նրանք ուզում են, որ Քլոեն լքի Թրիստանին, քանի որ նա արժանի չէ Քլոեին։ Հիմա նրանց համար ամենակարևորը Քլոեին շուտ տուն տանելն է, որպեսզի երեխան վտանգի չենթարկվի»,- հայտնել է աղբյուրը, որը հավելել է, որ Քլոեն ուր որ է պետք է ծննդաբերի։
Հայտնում են նաև, որ սթրեսի պատճառով Քլոեի մոտ վաղաժամ երկունքի ցավեր են սկսվել։