Ալիևը վերընտրվելով ամրապնդելու է «ընտանեկան կլանի» իշխանությունը
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում սպասված, վստահ հաղթանակ է տանում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրություններն այլընտրանքային էին ֆորմալ առումով`կային այլ թեկնածուներ, որոնք սակայն «ապահովեցին» ընտրությունների անցկացման «վիզուալ» հատվածը`միջազգային հանրությանը ցուցադրելու նախընտրական քարոզարշավ ու ընտրական ցիկլ։
Ադրբեջանում Ալիևի վերընտրությամբ սպասվում են ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք հնարավոր զարգացումներ։
Ինչ վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին,ապա Ալիևն էլ ավելի է ամրապնդելու իր իշխանությունը`ջախջախված ընդդիմության, վերահսկվող ԶԼՄ–ների ու հատուկ ծառայությունների ու ուժային կառույցների լոյալության պայմաններում նա իրեն ապահովագրել է հնարավոր մայդաններից։
Ալիևը իր տիկնոջը փոխնախագահ նշանակելուց հետո`ապահովելով կլանային(նախիջևանյան, փաշաևների) բալանսն ու համերաշխությունը փորձելու է տարիներ անց իշխանության ղեկը փոխանցել որդուն`Հեյդար Ալիև կրտսերին`պատրաստելով նրան, աստիճանաբար «աճեցնելով» տարբեր պաշտոններում ու կարիերային թռիքչ ապահովելով։ Նա դեռ երիտասարդ է և խոսքը գնում է միջնաժամկետ ապագայի մասին։
Վերահսկվող Մեջլիսի(մեծամասնությունն իշխող Յենի Ազերբայջան կուսակցություն), թույլ ընդդիմության ու հասարակության տոտալ հսկողության պայմաններում գահաժառանգ օպերացիան հարթ է անցնելու`դրան կարող է խանգարել միայն Ղարաբաղի հաջորդ պատերազմում կապիտուլյացիան, պետության կազմաքանդումն ու կլանի փախուստն արտերկիր`Թուրքիա կամ այլուր։
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանն, ապա Ալիևը շարունակելու է բալանսավորել Թուրքիայի, ՌԴ–ի ու Իրանի միջև`Ադրբեջանը վերածելով Հյուսիս–Հարավ, Արևելք–Արևմուտք էներգետիկ–տրանսպորտային, լոգիստիկ միջանցքի`նավթագազային նոր հանքավայրերի շահագործումից ստացված եկամուտներով հարստացնելով սեփական ու մոտ կանգնած լոյալ կլանները։
Ադրբեջանն Ալիևի նոր ժամկետում ինտենսիվորեն պատրաստվելու է լայնածավալ պատերազմի Ղարաբաղում ու հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով`Նախիջևան, Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր։
Հայատյացությունն ու ՀՀ–ի դեմ գործողությունները միջազգային ասպարեզում շարունակելու են գերակայել, ինչպես նաև մեծ գումարներ են հատկացվելու Արևմուտքում «ընտանիքի» իմիջի բարելավման ուղղությամբ`խավիարային և այլ փողային դիվանագիտություն։
Ատյոմ Բալասանով. Ֆեյսբուք: