Ամուսինը սպանել է կնոջը և թաղել «Ես քեզ միշտ կսիրեմ» գրության հետ (լուսանկարներ)
Ամերիկյան Մեն նահանգի բնակիչն ազատազրկվել է իր կնոջը սպանելու համար, ում նա թաղել է ծաղիկների, սիրային գրության և «Guilty» («Մեղավոր») անունով օծանելիքի հետ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Քննության տվյալներով՝ 34-ամյա Լյուկ Տիմանը կրակել է Վալերիին, քանի որ ցանկանում էր հանդիպել այլ կանանց հետ: Այժմ նրան սպասվում է 25 տարվա ազատազրկություն:
Սկզբից Լյուկը, ով Իրաքի պատերազմի վետերան է, ոստիկանությանը հաղորդել է, որ վերջին անգամ իր կնոջը տեսել է օգոստոսի 30-ին, սակայն անհայտ կորածի հաղորդագրություն չի տվել: Միայն սեպտեմբերին ազգականներն անհանգստացել են, որ Վալերիին վաղուց չեն տեսել: Կնոջ հետ թաղվել են ամուսնական մատանին, ծաղիկներով ապակե տարա և գրություն, որը գրել է Լյուկը.
«Ես սիրում եմ քեզ, Վալերի: Ես քեզ միշտ կսիրեմ: Հանգչիր խաղաղությամբ, իմ սրտում Հիսուսն է»,- գրել էր տղամարդը: