Մեդվեդևը հիշեց իր տատիկի թոշակի մասին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պատմել է իր տատիկի թոշակի մասին՝ պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին՝ աշխատող թոշակառուների վճարների ինդեքսավորման մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մեդվեդևը հիշել է, որ խորհրդային ժամանակներում «մոտ 70-ականների կեսերին ընդհանրապես չէր թույլատրվում աշխատավարձերի և թոշակների միանվագ ստացումը»:
«Հիշեցի տատիկիս, թույլ էր տրվում որոշ շրջանակում, եթե կենսաթոշակը փոքր էր և աշխատավարձն էլ շատ չէր: Նա պահակ էր աշխատում և 40-50 ռուբլի թոշակ էր ստանում, 60 ռուբլու չափով էլ աշխատավարձ»,- նշել է վարչապետը:
Մեդվեդևը նաև նշել է, որ կենսաթոշակային տարիքի բարձրացմանա հարցը Ռուսաստանում արդեն հասունացել է: