Ասում են՝ ակցիայի հետևանքով պատգամավորների առողջությունն է վնասվել. իսկ որ ԱԺ մեծամասնությունը փչացնում է ժողովրդի առողջությունը, դա ոչինչ էլի
Ասում են, թե Լենայի ու Արարատի այսօրվա ակցիայի հետևանքով որոշ պատգամավորների առողջությունն է վնասվել:
Իսկ որ տարիներ շարունակ ԱԺ մեծամասնությունը փչացնում է ժողովրդի առողջությունը' հատկապես նյարդային համակարգը, դա ոչինչ էլի, իսկ նյարդային բջիջները չվերականգնվելու մասին հաստատ գիտի քաղաքացի - բժիշկ Բաբլոյանը:
Թեթև տարեք: Այսօրվա ծուխը ահագին օգուտ տվեց, օգուտներից մեկն էլ այն էր, որ ընդդիմադիրի կեղծ «բներից» որոշներին դուրս հանեց:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք