Մեգան Մարքլի համար նոր ամուսին են գտել. Ինչն է միավորում Մեգան Մարքլին ու բրիտանացի երգիչ Էդ Շիրանին (լուսանկար)
Թագավորական հարսանիքի օրվա առթիվ թողարկել են հուշանվերային արտադրանքի հավաքանի՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պատկերով, սակայն արքայազնի դիմանկարի փոխարեն ափսեների վրա տպել են բրիտանացի կատարող Էդ Շիրանի լուսանկարը: Այս մասին հայտնել Է Mirror-ը:
Նախկին թագավորական ավագ խոհարար Դարեն Մաքգրեդին տեսել Է սպասքը Etsy առցանց մանրավաճառի կայքում և Twitter-ում հայտնել իր տպավորությունները: «Պաշտում եմ ամեն կարգի հուշանվերներն արքայազն Հարրիի և Մեգան Մարքի նկարներով: Միայն ինձ թվում Է, որ որոշ ընկերություններ պետք Է փոքր-ինչ ավելի ժամանակ հատկացնեն հետազոտություններին»,- գրել Է նա: Մինչդեռ Etsy-ի կայքում 35 դոլար արժողությամբ ափսեի առաջարկության հեղինակը հայտարարել Է, թե Էդ Շիրանի լուսանկարը տպվել Է կատակով: