Բրիտանուհին «պոկել Է» քիթն ուղիղ եթերում (տեսանյութ)
Անգլուհի Ջեյն Հարդմանը, որը տառապում Է աուտոիմունային հիվանդությամբ, This Time Next Year առավոտյան հեռուստաշոուի ուղիղ եթերում ցուցադրել Է իր հիվանդության հետևանքները՝ «պոկելով» քիթը և այն վերադարձնելով իր տեղը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին
Նա պատմել Է, որ գրանուլեմատոզն իրեն զրկել Է քթից, և բժիշկներն իր համար ստեղծել են կոսմետիկական պրոթեզ՝ մագնիսներով: Դրա համար նա ստիպված Է եղել ամրակման մագնիսներ ներընտելացնել դիմագանգի ոսկորներում: Վեգեների գրանուլեմատոզն արագ զարգացող ծանր հիվանդություն Է, որը տարածվում Է մանր և միջին արյունատար անոթների վրա՝ ընդգկելով վերին շնչուղիները, աչքերը, երիկամները, թոքերը և այլ օրգաններ: