Քիմ Քարդաշյանը բիկինիով հերթական լուսանկարներն է հրապարակել
Մինչ Քլոե Քարդաշյանը հարաբերություններ է պարզում իր բոյֆրենդ Թրիսթան Թոմփսոնի հետ, նրա ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, շարունակում է հանգստանալ ու ուրախացնել իր Instagram-ի (110 մլն) եւ Twitter-ի (59 մլն) բաժանորդներին Ատլանտյան օվկիանոսի Տերկս ու Կայկոս (Մարջանյան կղզիներ՝ Բահամյան կղզիների մոտ) կղզիներում իր հանգստի լուսանկարներով:
Ի դեպ, Քիմը լուսանկարների հերթական խմբաքանակն է հրապարակել այն բանից հետո, երբ նախորդ լուսանկարներն արժանացել են համացանցի օգտատերերի քննադատությանը։
Շատ օգտատերեր հավաստիացնում են, որ Քիմը շարունակում է ֆոտոշոփ օգտագործել ու միշտ մշակում է իր լուսանկարները։