Ստրկություն՝ 21-րդ դարում. ուկրաինացի պատգամավորն աշխատողին իր ծառան էր դարձրել (տեսանյութ)
Ուկրաինայի Դոնեցկի շրջանում տեղացի պատգամավորը ծառա է դարձրել իր վարձկան աշխատողին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Դա տեղի է ունեցեել Պոկրովսկոյե գյուղում: Պատգամավոր Իվան Կոմարովը բարկացել է՝ իմանալով, որ 32-ամյա տղամարդը՝ տեխնիկական ծառայության աշխատակիցը, չի ցանկանում ներկել հերթական մեքենան, իսկ հետո ծեծել է նրան և շղթայակապել:
«Ոտքերս ուժեղ սեղմում էին: Նա ինձ քշեց, կապեց ձեռքերս մեջքիս հետևում: Երբ արթնացա, կապեց ոտքերս, որպեսի չկարողանամ շարժվել»,- ասել է տուժածը:
Տղամարդու ճիչն ավտոտնակից լսել է տեղի բնակչուհին, ով դիմել է ոստիկանություն: