Թագավորական հարսանիք՝ առանց վարչապետի. արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն հրավիրել Թերեզա Մեյին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն իրենց հարսանիքին չեն հրավիրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Այս մասին հաղորդել է «Reuters»-ը՝ հղում տալով բրիտանական կառավարության իր աղբյուրին: Ինֆորմացիան նաև հաստատել է արքայազն Հարրիի ներկայացուցիչը:
«Խորհրդակցություններ են անց կացվել այս որոշման հարցով, որն ընդունել է թագավորական պալատը»,- նշել է նա՝ հավելելով, որ որոշում է կայացվել զերծ մնալ բրիտանական, ինչպես նաև արտասահմանյան քաղաքական առաջնորդներին հրավիրելուց:
Հիշեցենք, որ պսակադրման արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին: