Տեսախցիկները փակելն ու դրանից աննկարագրելի օրգազմ ստանալը մինիմում պաթոսախեղդ մարդու արարք է ու լայք հավաքելու շանս
Որպես ստաժավոր գիշերները աերոպորտ գնացող ես մի բան կարամ ֆիքսեմ, որ այն նկարողները (և արագություն և խաչմերուկ) ստիպում են մարդկանց գիշերվա, որ ժամն էլ լինի կարմիրի տակ կանգնեն, լիքը տեղերում ստիպված դանդաղ քշեն, հլը տեղեր էլ կար, որ արագ են գալիս հենց նկարող են տեսնում տորմուզ են տալիս, իսկ որպես համեմատություն ասեմ, որ մի քանի տարի առաջ գիշերը վախենում էիր խաչմերուկը քո կանաչի տակով անցնես:
Հա, ես էլ եմ ընդունում, որ դրա փողերը անիմաստ օդ են գնում ու ափսոս է, որ չի օգնում ճանապարհների շինարարությանը և թոշակների բարձրացմանը, բայց նկարիչները փակել ու դրանից աննկարագրելի ու անթաքույց օրգազմ ստանալը ու համարելը, որ ընդդիմադիր պայքար են մղում մինիմում պաթոսախեղդ մարդու արարք է ու ՖԲ-ում մի քանի լայք հավաքելու շանս:
Հարգելի ընդդիմադիրներ, կզարմանաք, որ ասեմ, որ հենց դուք կպցնում եք մի փոքր էլ առաջ եք անցնում, գալիս են վռազ պոկում ու պլծ:
Ասածս ինչ է՝ Հայաստանը մենակ ՖԲ-ն չի ու ՖԲ լայքերը չի, դա չի նշանակում դուք զանգված եք հավաքում:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք