«VARDA»-ն ցուցադրել է իր բազկի ուժը (տեսանյութ)
Մերկապարուհի «VARDA»-ն «Instagram»-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս իր բազկի ուժը:
«Աջ անկյունում բռնցքամարտիկ է Հայաստանից, քաշը՝ 62 կգ: Այ այսպիսի թմբլիկ էի ես անցած տարի: Սա դրվագ է իմ ընկերների հետ հանգիստից՝ Սոչիում: Ինչպես դուք հասկացաք, ես շատ ազարտային եմ, քամեցի այս բռնցքամարտի տանձիկը, հույսով՝ շահել մրցանակ: Կանանց շրջանում սահմանեցի ռեկորդ, սակայն մրցանակի համար դա բավարար չէր: Վերջին ժամանակներս ձեզ հետ կիսվում եմ շատ անձնական տեսանյութերով և լուսանկարներով, հավանաբար, ցանկանում եմ, որպեսզի դուք ճանաչեք ինձ տարբեր կողմերից: Հույս ունեմ, որ դա էլ կսիրեք: Հ.Գ Սպասում եմ իմ հարվածի տեխնիկայի մասին ձեր մեկնաբանություններին»,- գրել է «VARDA»-ն: