Պլաստիկն արդեն աղետ է դարձել մեր երկրի համար. գնալով էլ տեղ չի մնում, որ բնությունը փչացրած չլինենք պլաստիկ աղբով (լուսանկարներ)
Մի քանի օր առաջ Արագածի փեշերին, մեր տնկած ծառերի մոտ էինք գնացել, դե մինչև տեղ հասնելը ճանապարհի երկու կողմերն աղբանոց էր, Բյուրական, Ամբերդ բարձրացող ճանապարհը, բայց դա հեչ, հայերը չեն սիրում իրենց երկիրն, աղբանոցի նման են վերաբերվում, դա գիտենք։
Բայց ճանապարհից ահագին դուրս եկանք, մի կիլոմետր մոտավոր, անտառի մեջ լիքը պլաստիկ էր թափված։ Այդ ոնց են անտառի խորքերն էլ արդեն աղբանոց դարձրել, չեմ հասկանում։ Գնալով էլ տեղ չի մնում, որ բնությունը փչացրած չլինենք պլաստիկ աղբով։
Ամեն դեպքում պլաստիկն արդեն աղետ է դարձել մեր երկրի համար։ Պլաստիկն ու իրենց երկիրը չսիրող մեր բնակչության մեծամասնությունը։
Վահրամ Միրաքյան. Ֆեյսբուք