Հեռացված է. աշխարհի ամենադիտված տեսահոլովակն անհետացել է YouTube-ից (լուսանկարներ)
Կարճ ժամանակահատվածում հիթ դարձած և ամենաշատ դիտումներ ունեցող տեսանյութի՝ Despacito-ի պաշտոնական տեսահոլովակն անհետացել է Youtube-ից՝ Prosox and Kuroiʼsh խմբի հաքերների կողմից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Հաքերները աշխարհի ամենադիտված տեսհոլովակը՝ Despaciton, փոխարինել են իրենց ֆայլով‚ որտեղ դիմակավորված անձինք էին զենքերով‚ իսկ տեսահոլովակն ուղեկցվում էր «Ազատեք Պաղեստինը» արտահայտությամբ:
Ներկա պահին 2 տեսահոլովաներն էլ ջնջված են Youtube-ից: