Վարդան Այվազյանի հարցին պատասխան չունեն
2012 թվականի սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել էր վճիռ՝ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին պարտավորեցնելով հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ այդ վճիռն ի կատար չի ածվել:
Երեկ թերթի թղթակիցը ԱՍՆ դատական համակարգի երեք ներկայացուցիչներից, որոնք գտնվում են Հայաստանում, հետաքրքրվել Է, թե ինչպես Է վճիռն ի կատար ածվելու: ԱՄՆ շրջանային դատավոր Ռոբերտ Լասնիկը հարցը լսելուց հետո փռթկացրել է, գլուխը տարուբերել և հեռացել, որպեսզի չպատասխանի հարցին:
Նրա գործընկերներից Ռիկարդո Մարտինեսը առաջարկել է հարցն ուղղել այն դատավորներին, որոնք կայացել են այդ վճիռը, իսկ ԱՍՆ Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Ձոն Լուլեջիանը միայն նոթատետրի մեջ գրանցել Է թղթակցի տված հարցը:
Առավել մանրամասն «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: