Նա ինձ անվանեց գեր և ցանկացավ քնել ինձ հետ. «Միսս Տիեզերքը»՝ Թրամփի մասին (լուսանկար)
Եվս մեկ մոդել է տեղեկություններ տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին: Գեղեցկուհին նշել է‚ որ Թրամփի հետ զրույցից հետո նա հոգեթերապևտի կարիք ուներ: Այս մասին գրում է Ren.tv-ն՝ հղում անելով The Sun-ին:
The Sun-ի փոխանցմամբ Թրամփը փորձել է անկողին քաշել 1996 թվականին «Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացած գեղեցկուհուն:
Վենեսուելայի հետուստատեսության հաղորդավարուհու խոսքով Թրամփը մրցույթի «վարպետներից» է եղել և բազմիցս առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ գեղեցկուհու հետ: Նա նույնիսկ հրապարակայնորեն վիրավորել է նրան՝ անվանելով գեր: