Իրինա Շեյքը լողազգեստով և առանց դիմահարդարման հանգստանում է տաք երկրներում (լուսանկարներ)
Իրինա Շեյքն Instagram-ի այն օգտատերերից չէ‚ ովքեր հաճախակի են պատմում իրենց կյանքի մանրամասները: Համաշխարհային ճանաչում ունեցող ռուս սուպերմոդելը հիմնականում գաղտնի է պահում կյանքի մանրամասները: Սակայն երբեմն էլ բացահայտում է դրանք: Օրինակ‚ նոր հրապարակված լուսանկարները հետևորդներին թույլ տվեցին հասկանալ‚ որ Իրինան հանգստանում է լողափում:
Շեյքը լուսանակրները հրապարակել է լողազգեստով և առանց դիմահարդարման՝ ցույց տալով արևայրուքը և հանգստացող դեմքը: