Գարիկ Մարտիրոսյանը Ալսուի երգն է գովազդել հինգ հազար ռուբլու դիմաց (տեսանյութ)
Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լևինան, Ալսուի մտերիմ ընկերներն են։ Այնպես որ` զարմանալի չէ, որ երբ տաղանդավոր երգչուհին իր հերթական տեսահոլովակն է թողարկում, Գարիկն ու Ժաննան միանգամից արձագանքում են դրան։ Հայ շոումենի կինը հրապարակել է շատ երկար գրառում` նվիրված Ալսուի Не молчи երգին, իսկ ահա Գարիկը որոշել է ամեն ինչ կարճ ու լակոնիկ անել։
Պարզվում է՝ Գարիկը հայտնի երգչուհուն երգը գովազդում է ոչ անվճար:
«Գարնան հետ միասին մեզ մոտ եկավ նաև Ալսուի Не молчи երգը։
P.S. Չկարողացա հրաժարվել Ալսուի նոր երգի գովազդից, չէ՞ որ 5000 ռուբլին փողոցում թափած չէ․․․»,- գրել է Մարտիրոսյանն Instagram-ում: