Յուլիա Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել անվտանգ վայր
Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Sky News-ին: Հեռուստաընկերության տեղեկություններով բժիշկներն այսօր՝ ապրիլի 10-ին‚ դուրս են գրել նրան հիվանդանոցից: Իսկ BBC-ի տեղեկություններով՝ Յուլիան արդեն անվտանգ վայրում է:
Նաև հայտնի էր դարձել‚ որ Սերգեյ Սկրիպալն իր դստեր՝ Յուլիայի հետ պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ՝ հետագա անախորժություններից խուսափելու համար:
Ավելի վաղ բրիտանական ԱԳՆ-ն հայտնել էր‚ որ Յուլիա Սկրիպալը չի ընդունել ռուսական հյուպատոսի առաջարկը: ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ Յուլիան շնորհակալություն էր հայտնել Սոլսբերի բնակիչներին և հիվանդանոցի աշխատակիցներին‚ ովքեր թունավորման դեպքից հետո օգնել են իրենց: