Բեռլինը կարող է վերածվել առանց օդանավակայանի մայրաքաղաքի
Բեռլինը կարող է դառնալ մայրաքաղաք՝ առանց օդանավակայանի, եթե նոր ձգձգվող ավիացիոն հանգույցի շահագործման մեկնարկը չտրվի համաձայն գրաֆիկի: Այս մասին զգուշացրել է Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Բերլին-Բրանդենբուրգ» օդանավակայանի մասին լեգենդն արդեն կատակի կարգավիճակ է ստացել Բեռլինի բնակիչների շրջանում՝ սկսած 2012 թվականից, երբ տրանսպորտային հանգույցն այդպես էլ չբացվեց:
Դա վնաս հասցրեց Գերմանիայի վարկանիշին ինչպես երկրի, որը մշտապես ճիշտ ժամանակին գործի է դրել ենթակառուցվածքների խոշոր ծրագրերը:
Պաշտոնյայի խոսքով՝ եթե ոչինչ չփոխվի, ապա վտանգ կա, որ 2019 թվականի վերջին Բեռլինում օդանավակայան չի լինի: